«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Tert.am-ի հետ զրույցում իր գնհատականն է ներկայացնում երեկ հրապարակված սահմանդրական փոփոխությունների հայեցակարգի նախնական տարբերակին և նշում, որ անհրաժեշտ են մի շարք կարևորագույն փոփոխություններ: Մասնավորապես, նա տողատակում ինչ-որ , առայժմ անհասկանալի բան է տեսնում նրանում, որ ԱԺ պատգամավորների թիվը ֆիքսված չէ և կա «առնվազն 101 –ից ոչ պակաս» ձևակերպումը: Խաչատուր Քոքոբելյանն այս առնչությամբ հարց է տալիս. «Այսինքն՝ կարող են լինել 28՞0-ը: Բոլոր ժողովավարական երկրներում պատգամավորների թիվը ֆիքսված է,և ես վստահ եմ, որ իրենք հղում կանեն Ընտրական օրենսգրքին, կհամարեն, որ դա Ը Օ-ով է կարգավորվելու»::
-Հրապարակվեց սահմնադրական փոփոխությունների նախագծի նախնական տարբերակը՝ 7 գլուխներով, որոնցով, սակայն, արմատական փոփոփություններ էին կատարվել կառավարման համակարգում: Մասնավորապես, «կառավարություն» և «նախագահը» գլուխներում: Ձեր նախնական գնահատականները՝ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ:
-Նախ, սահմանադրական փոփոխությունների հետ կապված մեր մոտեցումները բազմիցս բարձրաձայնել ենք ՝ մշտապես նշելով, որ այսօր Սահմանադրությունը չէ, որ խանագարում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համար: Բայց , միևնույն ժամանակ, նաև նշել ենք, որ չենք կիսում այն կարծիքը, որ չի կարելի սահմանադրական որոշ դրույթներ փոփոխել, կամ վերանայել : Այդուհանդերձ, կա մի շատ էական խնդիր, որ մինչև այս պահը սահմնադրական հայեցակարգը, ընդհանուր առմամբ, կցկտուր է: Եվ տարբերակը, որն այս պահին ներկայացված է, շատ քիչ ինֆորմացիա է պարունակում, որպեսզի որևէ մեկը հետևություն անի, թե ինչպես կաշխատի այդ նոր Սահմանադրությունը՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով:
Միակ հստակությունը , ինչը օրինաչափ է, այն է, որ անցնում ենք կատարում խորհրդարանական կառավարման համակարգին և որ Նախագահի ինստիտուտին այլևս երկրորդական նշանակություն է տրվում: Դա զուտ արարողակարգային և խորհրդանշական բնույթ ունեցող պաշտոն է: Իսկ եթե ժողովրդի լեզվով ասենք՝ Նախագահի ինստիտուտից մնալու է միայն «նախագահ» բառը:
Այնտեղ ամրագրված է ընտրիչների ինստիտուտը, և կարծես թե այս՝ նախնական տարբերակում չկա այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ մեկը մասնակիցի նախագահի ընտրությանը, որովհետև սա զուտ պետականության տեսանկյունից անթույլատրելի է: Սրան մենք կտրականապես դեմ ենք եղել ու դեմ ենք: Առաջին հերթին պայմանավորված նրանով, որ երաշխավորված չենք շահերի բախումից: Որքան էլ սա շատ –շատ հաճելի է մեր սփյուռքի հայրենակիցների համար, բայց միևնույն է՝ դա պետք է գիտակցի թե’ մեր սփյուռքը, թե ՛ ՀՀ քաղաքացիներն ու քաղաքական գործիչները, որ դա կլիներ հակապետական մոտեցում, քանզի հնարավոր չէր լինելու հստակեցնել, թե ինչ մեխանիզմով էին սփյուռքի այդ ընտրիչները աշխատելու: Եվ, փառք աստծո, հրապարակված տարբերակում այդ դրույթը կարծես չկա:
Բայց, քանի որ, ինչպես ասացի, Նախագահին երկրորդական նշանակություն է տրվում, ավելի կարևոր է քննարկել այլ հարցեր: Իհարկե, այստեղ շատ կարևոր է, որ հանկարծ քաղաքական անհաղթահարելի հակասություններ չառաջանան քաղաքական ճգաժամերի առումով, բայց նույնքան էլ կարևոր է, որ պետք է ապոհվված լինեն քաղաքական հակակշիռները: Այսօրվա դրությամբ շատ պարզ երևում է, որ Նախագահի ինստիտուտը հակակշռի մեխանիզմ չէ որևէ կառույցի:
-Իսկ, այնուամենայնիվ, Նախագահը կլինի՞ գոնե երկրորդ դեմք:
-Վստահաբար՝ ոչ: Նախագահը որևիցե լծակ չունի քաղաքական դաշտում որևէ պրակտիկ ազդեցություն ունենալու համար: Փաստացի, եթե ուշադիր կարդում ենք այդ գլուխը, պարզ երևում է, որ նախագահը զուտ արարողակարգային գործիքների է տիրապետում` ոչ ավել, ոչ պակաս: Այսինքն՝ չունի քաղաքականության կամ քաղաքական փոփոխությունների վրա ազդեցություն գործելու որևէ լծակ:
-Բայց սա, ենթադրվում էր:
–Այո, և նորից եմ կրկնում՝ եթե անցնում ենք խորհրդարանական համակարգի, դա շատ օրինաչափ է:
-Ուրիշ ինչ խնդրահարույց դրույթներ եք տեսնում:
-Կա Ազգային ժողովի մեծամասնության հետ կապված խնդիր՝ դրույթ, որով նշվում է, որ եթե քաղաքական ուժերից որևիցե մեկը չի հաղթահարում կայուն մեծամասնություն ունենալու հնարավորությունը, այն է՝ 50+1, ապա պետք է անցկացվի երկրորդ փուլ՝ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի միջև: Նախ, դա համարում եմ անթույլատրելի: Ինչու՞, որովհետև Հայաստանում մենք ունենք դառը փորձ, որ «կայուն քաղաքական մեծամասնություն» հասկացություն գոյություն չունի: Դրա ամենավառ ապացույցը 97 թվականի հայտնի դեպքերն են. երբ «Հանրապետություն» դաշինքը մեկ գիշերվա մեջ , կայուն մեծամասնություն ունենալով, վերածվեց անկայուն փոքրամասնության:
Երկրորդ կարևորագույն խնդիրը. վերջապես, հեղինակները պետք է և պարտավոր են հաշվի առնել , որ ժողովրդավարության թիվ մեկ դրույթն այն է, որ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ընտրությունների միջոցով իրենց ազդեցությունն ունենան ձևավորվող քաղաքական դաշտի վրա: Ենթադրենք՝ տասը քաղաքական ուժ ձայներ են հավաքել մոտ 10 տոկոսի սահմաններում՝ զբաղեցնելով դաշտի 100 տոկոսը: Եվ նրանից առաջին երկու առավելագույն ձայներ հավաքողները ստանում են ենթադրենք 10, 11 և 10, 1 տոկոս: Այդ դեպքում մնացած մոտ 80 տոկոս ձայների հետ մենք ինչպե՞ս ենք վարվելու` փաստորեն ստացվում է, որ արհամարհելով այդ 80 տոկոսը, մենք արհեստականորեն երկորդ փուլ ենք մտցնում երկու քաղաքական ուժերի, որոնք ստացել են հասարակության ձայների մոտ 20 տոկոսը: Սա պարզ մաթեմատիկա է և ուղղակիորեն հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքին: Ես դրանում ուղղակի վստահ եմ, և այդ դրույթի հետ կապված շատ լուրջ քննարկումներ պետք է անցկացվեն, որպեսզի հասկանալի դառնա, թե դրանով ինչ խնդիր են ուզում լուծել հեղինակները: Կրկնում եմ՝ ժողովրդավարության թիվ մեկ խնդիրը քաղաքացիների ձայներով քաղաքականության վրա ազդեցություն գործելու հնարավորություն ու մեխանիզմներ ապահովելն է: Եթե գործի այդ դրույթը, թե՛ տեսականորեն, և թե՛ գործնականում, ապա դա կդառնա փոքրամասնությունից մեծամասնություն ստանալու մեխանիզմ` շատ կոպիտ ու շատ արհեստական կերպով:
-Իսկ այն, որ դաշինքներով հանդես գալու հնարավորություն է ստեղվու՞մ:
-Նախ, եթե մեկը խոսում է այն ելման դիրքից, որ պետք է պարտադիր դաշինքներ ստեղծվեն, դա նշանակում է, որ այդ անձը քաղաքականության մասին քիչ պատկերացում ունի: Ինչու, որովհետև դաշինքները բացառապես կազմվում են քաղաքական նույն հայացքներ, մոտեցումներ ու գաղափարախոսություն ունեցող ուժերի միջև: Հակառակ դեպքում, դրանք լինում են ուղղակի արհեստական, ավելի ճիշտ՝ աթոռակռվի դաշինքներ: Մասնավորապես, եվրասիական միության հարցում ակնհայտ է, թե ինչ հակադիր մոտեցումներ ունեցող քաղաքական ուժեր կան դաշտում: Եվ ստացվում է, որ արտաքին քաղաքական հարցերում հակադիր դիրքորոշում ունեցող քաղաքկաան ուժը չի կարողանա դաշիքն կազմել, որովհետև արտաքին ու ներքին քաղաքական տարաձայնությունների դեպքում հնարավոր չէ դաշինքներ ստեղծել:
Նորից եմ կրկնում՝ ժողովրդավարության թիվ մեկ խնդիրը հասարակության բոլոր շերտերի ներգրավվածություն է քաղաքական պրոցեսներում և նրանց՝ դրանց վրա ազդեցության ապահովումը, ինչն այս փոփոխությամբ փորձ է արվում խախտել:
-Բայց չէ՞, որ կան այդքան Եվրամիության հետ գնալու կողմնակիցներ, այդքան քաղաքական ուժեր ստեղծվել են, ստեղծվում են և ստեղծվելու են: Այսինքն՝ կա այդ նույնականացված գաղափարախոսությունների նույնականացում, հետևաբար, դաշինքներ կազմելու հնարավորություն:
-Գաղափարախոսությունների նույնականացում կուսակցությունների միջև չի կարող լինել արտաքին, ներքին, կառավարման և բոլոր խնդիրների հետ կապված: Եթե այդպես լիներ, ապա վաղուց պետք է Դաշնակցությունը միվորվեր Հանրապետական կուսակցությանը՝ սահմնադրական փոփոխությունների անհրաժեշտության ու ԵՏՄ-ին միանալու հետ կապված: Կամ ՀԱԿ, որը նույնպես Եվրազեսի կողմնակից է, պետք է այդ տրամաբանության դեպքում, ՀՀԿ-ի հետ միասին դառնար մեկ կուսակցություն: Պատկերացնու՞մ եք ՀԱԿ_ի ու ՀՀԿ-ի միավորումը: Այսինք դա արհեստական մոտեցում է և շատ պարզ թվաբանություն: Այդ երկրորդ փուլի մասին խոսելու հնարավորություն ունեցել եմ սահմնադրական փոփոխությունների հանձնաժողովի որոշ անդամների հետ, որոնք բերում են տարբեր երկրների օրինակը, որ կայունության մասին խոսելը և արհեստականորեն կայունություն ստեղծելն անընդունելի է:
_Իսկ այն, որ չի բացառվում , որ պատգամավորների թիվը կպակասի, քանի որ ձևակերպվում է, որ ԱԺ պատգամավորներն առնվազն 101-ը պետք է լինեն: Ինչ է նշանակում, նախ, «առնվազն 101»:
-Այդտեղ, անշուշտ, ինչ-որ բան կա, որ դեռ անհայտ է: «Առնվազն 101» ձևակերպումը նշաակում է, որ պատգամավորների թիվը չի կարող 101-ից պակաս լինել, բայց հայտնի չէ թե, այնուամենայնիվ, որքան կարող է լինել:: Այսինքն՝ կարող են լինել 28՞0-ը, կամ է՞լ ավելի: Բոլոր ժողովավարական երկրներում պատգամավորների թիվը ֆիքսված է, և ես վստահ եմ, որ իրենք հղում կանեն Ընտրական օրենսգրքին , կհամարեն, որ դա Ը Օ-ով է կարգավորվելու: Եվ հենց այստեղ էլ երևում է արհեստական մոտեցումը նշյալ խնդրին: Բայց ես, միևնույն է, այն կարծիքին եմ, որ նրանք պարտավոր են ֆիքսել պատգամավորների թիվը: Եվ հետո, եթե այդ նույն նախագծում ֆիքսվում է, որ նախարարությունների թիվը չի կարող ավելի լինել 18-ից, ապա պետք է հստակ ամրգարված լինի նաև պատգամավորների թիվը:
-Իսկ ամեն դեպքում միտումը պակասելցնելու՞, թե ավելացման կլինի:
-Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ առաջիկա քննարկումները ողջամիտ կլինեն և այն խնդիրների պարագայում, որոնք առնչվում են ժողովրդավարությանը, ՀՀ քաղաքացիների իրավունքներին հեղինակները կգան ընդհանուր համաձայնության և կխուսափեն այդ լղոզված ձևակերպումներից:
–Ամենը ամփոփելով՝ կարող եք ասել, որ եթե ապագա Սահմանադրությունն այս տեսքն ունենա, ապա դեմ կլինեք Դուք և «Ազատ դեմոկրատները»:
–Գնահատականները, որ ներկայացրի, իմ անձնականն են, բայց վստահ եմ, որ եթե փաստաթուղթը փոփոխությունների չենթարկվի, այն չի ընդունվի: Ինչ վերբերում է կուսակցության վերջնական դիրքորոշմանը, ապա այն մենք կհայտնենք բնականաբար ներկուսակցական մանրակրկիտ քննարկումներից հետո: