Տեղեկացեք Ազատ դեմոկրատների մասին պաշտոնական կայքից: Այստեղ կարող եք կարդալ նորություններ կուսակցության, կուսակցության անդամների և համախոհների մասին: Կայքը պարունակում է բոլոր պաշտոնական հրապարակումները և պատմությունը` հիմնադրումից սկսած:

ԾՐԱԳԻՐ

Մեր նպատակը ազատ, դեմոկրատական, ուժեղ և հարուստ Հայաստան ունենալն է, որն ունակ է պահպանել իր միասնությունն ու ամբողջականությունը, ստեղծել համաշխարհային մակարդակի կրթական և առողջապահական հանրամատչելի համակարգեր, պահպանել ու համալրել իր հարուստ մշակույթը, հաղթահարել խորը էկոլոգիական և դեմոգրաֆիկ ճգնաժամը, լինել մրցունակ, ձգտել համամարդկային արժեքների հաստատմանը երկրում և ինտեգրվել Եվրոպական Միությանը:

ԿԱՆՈՆԱԴՐՈւԹՅՈՒՆ

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:

ԿԱՌՈւՑՎԱԾՔ

Կուսակցության ղեկավար մարմինները, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծվում են Կուսակցության համագումարի, մշտական գործող ղեկավար մարմնի կողմից և իրականացնում են կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:

Հեռախոս` +(374 10) 52 21 10
Էլ. հասցե` azatdemocratner@gmail.com, info@fdp.am
Հասցե`  Ավագ Պետրոսյանի փող. 6, բն. 4, 0001, Երեւան, ՀՀ