
Տեղեկացեք Ազատ դեմոկրատների մասին պաշտոնական կայքից: Այստեղ կարող եք կարդալ նորություններ կուսակցության, կուսակցության անդամների և համախոհների մասին: Կայքը պարունակում է Ազատ դեմոկրատների պատմությունը՝ հիմնադրումից սկսած և բոլոր պաշտոնական հրապարակումները։
ԾՐԱԳԻՐ
Մեր նպատակը ազատ, դեմոկրատական, ուժեղ և հարուստ Հայաստան ունենալն է, որն ունակ է պահպանել իր միասնությունն ու ամբողջականությունը, ստեղծել համաշխարհային մակարդակի կրթական և առողջապահական հանրամատչելի համակարգեր, պահպանել ու համալրել իր հարուստ մշակույթը, հաղթահարել խորը էկոլոգիական և դեմոգրաֆիկ ճգնաժամը, լինել մրցունակ, ձգտել համամարդկային արժեքների հաստատմանը երկրում և ինտեգրվել Եվրոպական Միությանը:
ԿԱՆՈՆԱԴՐՈւԹՅՈւՆ
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:
ԿԱՌՈւՑՎԱԾՔ
Կուսակցության ղեկավար մարմինները, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծվում են Կուսակցության համագումարի և (կամ) մշտական գործող ղեկավար մարմնի կողմից և իրականացնում են սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:
Հեռախոս ՝ + (374 10) 52 21 10
Էլ. Փոստ` azatdemocratner@gmail.com, info@fdp.am
Հասցե ՝ Երևան, 0001, Ավագ Պետրոսյան 6, բն. 4, ՀՀ