Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Ազգային ժողովի նիստում հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանին: Քոքոբելյանը մասնավորապես նշեց. <Գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացին իրավական առումով բավարար պաշտպանվածություն այսօր մեր երկրում չունի: կարծես թե Դուք էլ Ձեր ելույթում անդրադարձաք արդարադատության համակարգի ոչ լիակատար գործունեությանը և շատ հետաքրքիր դիտարկում արեցիք, նկատելով, թե արդարադատությունն իրացնելու առումով որևիցե խանգարող օբյեկտիվ պատճառ չկա, և բոլոր խանգարող երևույթները սուբյեկտիվ են: Ինձ հետաքրքրում է արդյո՞ք Դուք կարծում եք, որ օրենսդրական դաշտն ամբողջովին բավարար է արդարադատություն իրացնելու համար, քանզի դա օբյեկտիվ հանգամանք է, և հետաքրքիր է որո՞նք են ըստ Ձեզ այդ սուբյեկտիվ խանգարող հանգամանքները և վերացման ինչպիսի ճանապարհներ եք տեսնում>:
Խաչատուր Քոքոբելյանը Կոստանյանից նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունի վերջինս, երբ խոսում է նոր՝ 21-րդ դարի մեթոդաբանությամբ առաջնորդվել ասելով:
Հարց ու պատասխանի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ: