ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի համոզմամբ՝ անկախ նրանից, թե ով է գնորդը, Որոտանի ՀԷԿ-ը չէր կարելի վաճառել։
«Չէր կարելի վաճառել և քիչ կարևոր է, թե ով է գնորդը: Դա ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, ինչպիսին երկաթգիծն է, կապուղիներն ու գազամուղն են, չէր կարելի երբևիցե վաճառել»,– ասաց նա:
«Եթե վերցնեք Որոտանի սակագները, նայեք Որոտանի ՀԷԿ-ի կողմից արտադրվող էլէկտրաէներգիայի ու Հրազդանի ՋԷԿ-ի թվերը, ապա կհասկանաք, որ հանցագործություն է դա վաճառելը»,- այսօր Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց պատգամավորը:
Հարցին, թե արդյոք սա հերթական գաղտնի գործարքն էր Կառավարության կողմից, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Ես չէի բնորոշի որպես հերթական գաղտնի գործարք, որովհետև և ԱԺ-ում է լսվել, և դրա մասին բազմիցս ասվել է, բայց ես գտնում եմ, որ ՀՀ-ի էներգետիկ համակարգի պահպանման համար կարևոր նշանակություն ունեցող կառույցի դեպքում դա ճիշտ որոշում չէ»:
Աղբյուր` tert.am
20:00 • 30.01.14