Ազատ Դեմոկրատներ Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ սա թեև այն չէր ինչին մենք սպասում էինք, սակայն համաձայնագրի ստորագրումը կանխատեսելի էր.
«Այն նախադրյալները, որոնք կային, և այն գործընթացները, որոնք գնում էին համաձայնագրի շուրջ, թույլ էին տալիս կանխատեսել, որ այնուամենայնիվ այն կստորագրվի։ Դա մեզ տալու է բավականին մեծ հնարավորություններ Եվրոպական Միության հետ հետագա ինտեգրացիայի գործում։ Բնականաբար սա լինելու է այն հենքը, որով շարժվելու է Հայաստանի Հանրապետությունը իր մնացած համագործակցության առումով ԵՄ-ի հետ։ Բնականաբար երկկողմ տնտեսական համագործակցություն է լինելու։ Համաձայնագրում նշված է, որ ԵՄ-ն համաձայնագրի հիման վրա աջակցելու է մանր և միջին բիզնեսի զարգացմանը։ Շատ է խոսվում, որ ԵՄ-ն չի կարող անվտանգության երաշխավոր լինել ղարաբաղյան հարցում, այնուամենայնիվ ընդհանուր հռչակագրում և համաձայնագրում ֆիքսված են այն հիմնական միջազգային նորմերը, որոնցով ընթանում են բանակցությունները։ Մասնավորապես՝ հստակ նշված է, որ ԵՄ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Մինսկի խմբի շրջանակների վրա»,- ասել է Անժելա Խաչատրյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: