Մինչեւ հիմա մենք չունենք ԸՕ քննարկվող նախագծի տպագրված տարբերակը `այսօր էլ դուք այն չեք բաժանել,ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկմանը հայտարարեց Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«Ինչ վերաբերում է դիտորդների եւ լրատվամիջոցների թվի սահմանափակմանը ընտրատարածքներում, ապա այն փաստարկները, թե ԶԼՄ կեղծ ներկայացուցիչներ են այդ օրը հայտնվում ընտրատարածքներում, դա որպես կանոն հաջողվում է իշխանության ԶԼՄ-ներին: Դրա լուծումները բազմաթիվ են: Օրինակ՝ կարող են ընտրությունները լուսաբանեն մեկ տարի առաջ գրանցված ԶԼՄ-ները: Այս կետը կարող ենք քննարկել: Ինչ վերաբերում է ընտրակարգին, ապա սա համամասնական անվանելն ուղղակի անթույլատրելի եմ համարում: Բոլորս էլ գիտենք՝ ինչ է ռեյտինգավորումը: Եթե թաքցնելու բան չունենք, ապա ինչո՞ւ ենք սահմանափակում դիտորդների թիվը, այդ թվում՝ միջազգայիններինը: Փաստացի, այս նախագծով, բացի մեծամասնություն կազմող կուսակցությունից, մյուս կուսակցություններին հնարավորություն չեն տալիս, որ կառավարություն ձեւավորի: Սա հակասահմանադրական, հակաժողովրդական է: Ժողովուրդ ջան, քննարկումների հնարավորություն գոնե տայիք. Ամբողջ Եվրոպան տեսավ այդ նախագիծը, բացի մեզնից: Եթե խնդիր կա, մենք կտպագրենք»,-հայտարարեց նա: