Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի և Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնության գործողությունները:
Մենք անընդունելի ենք համարում բռնության ցանկացած դրսևորում և պահանջում ենք ՀՀ իշխանություններից շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին: Իշխանությունները պարտավոր են օր առաջ բացահայտել այս դեպքերը, հակառակ դեպքում ողջ պատասխանատվությունը մնում է իշխանության վրա:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
12 դեկտեմբերի, 2014թ.
ք. Երևան