Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամները ծաղիկներ դրեցին Ա․ Մյասնիկյանի արձանի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով 2008թ․ մարտի մեկի տասը անմեղ զոհերի հիշատակին։
Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն իր խոսքում նշեց, որ մինչ օրս մարտի 1-ը բացահայտված չէ և մեղավորները չեն ստացել իրենց պատիժը։
Նա նաև նկատեց, որ 2007թ-ից մեկնարկած շարժումը կարող էր լուրջ ազդեցություն թողնել ՀՀ զարգացման գործընթացի վրա, սակայն, ցավոք, նմանատիպ վախճան ունեցավ։
Մանրամասները՝ տեսանյութում։