Hayeli.am-ի նախատոնական բլից հարցերին պատասխանում է Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Ամենաթանկ նվերը, որ ստացել եք 2013 թվականին:
Չեմ կենտրոնացել, ուրեմն երևի չի եղել:
Տարվա հիասթափությունը:
Սեպտեմբերի 3:
2013-ի իրականցված և չիրականացված սպասումը: 2013-ի ամենամեծ հարվածը:
Սեպտեմբերի 3:
Տարվա ամնենամեծ բլեֆը:
Գազային պայմանագիրը:
2013-ի սենսացիան՝ ըստ Ձեզ:
Հայ քաղաքացու կենսունակությունը:
Ինչը կուզենայիք ջնջել 2013 թվականից :
Անցյալը չի ջնջվում ,չի էլ մոռացվում:
Ամենամեծ քաղաքական սուտը:
Դժվարանում եմ ընտրել,և շատ էին այդ ստերը և մեծ:
Տարվա ամենահաճելի սուտը:
Այն,որ մենք տարել ենք հերթական բարոյական հաղթանակը:
Եթե ունենայիք հնարավարություն, ի՞նչը կուզենայիք և ի՞նչը չէիք ուզենա Ձեզ հետտանել 2014 թվական:
Թվականն ինչ կապ ունի,ամեն թվական մարդ տանում է ինքն իրեն:
Ձեր՝ Նոր տարվա մաղթանքն ու ցանկությունը:
Սովորենք ապրել, ոչ թե գոյատևել….… Հ
արցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի