Սիրելի՛ հայրենակիցներ,
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է բոլորիս ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Սահմանադրությունը մեր պետության գերագույն օրենքն է և այն պետք է բոլորիս համար լինի պետական արժեք, ինչպես մեր եռագույնը:
Իհարկե, ցավալի է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում օրենքը գերակա ուժ չունի, որ հաճախ են մեր շուրջը տեղի ունենում դեպքեր, որոնք հակասում են մեր մայր օրենքի տառին ու ոգուն:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը լիահույս է, որ շատ շուտով ՀՀ օրինապաշտ քաղաքացին իր պետությունում հաստատելու է սահմանադրական կարգը, և ՀՀ Սահմանադրության յուրաքանչյուր հոդվածն իրապես գործելու է ու մեր պետությունը լինելու է իրապես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, իսկ իշխանությունը պատկանելու է ՀՀ քաղաքացուն: