Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումն է: 20 տարի առաջ` հռչակվելով որպես անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն և անցած տարիներին հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ամրագրեց սեփական հողում ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իր օրինական իրավունքը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անկախության 20-ամյակի կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ բոլորիս հետևողական աշխատանքի արդյունքում Արցախի անկախությունը կճանաչվի նաև միջազգային հանրության կողմից՚:
«Ազատ դեմոկրատներ»կուսակցության լրատվական ծառայություն
2 սեպտեմբերի, 2011թ.
ք. Երևան