«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի համոզմամբ՝ Հայաստանի թե´ քաղաքական ուժերը, թե´ իշխանությունը պետք է շատ զգույշ լինեն Ուկրաինայի հարցով ցանկացած արտահայտություն անելու ժամանակ և չպետք է պարտադրված հայտարարություն անեն, որովհետև ըստ նրա՝ միջազգային իրավական հարթությունում կարող են խոչընդոտներ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցում։
Tert.am-ի հետ զրույցում Խաչատուր Քոքոբելյանը նկատեց.
«Իշխանության հայտարարությունից բացի որոշ քաղաքական ուժերի կողմից ևս եղան հայտարարություններ, որոնք կիսում էին ռուսական դիրքորոշումը, թե Ղրիմում տեղի է ունեցել ինքնորոշում: Ուզում եմ հստակ արձանագրել, որ Ղրիմում տեղի ունեցած «հանրաքվե» կոչեցյալը հանրաքվե չի եղել, որովհետև տեղի է ունեցել բացառապես ուժային ազդեցությունների ներքո, ինչն ակնհայտ է և ապացուցելու կարիք չկա»,-ասաց նա։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարը նույնքան անթույլատրելի համարեց «Ղարաբաղի ինքնորոշման և Ղրիմի «ինքնորոշման» միջև զուգահեռներ անցկացնելը. «Միջազգային հանրությունն այսօր չի ընդունում այն, ինչ տեղի է ունեցել Ղրիմում, որը ռուսական կողմը և ռուսամետ թևը համարում է հանրաքվե, որովհետև դա տեղի է ունեցել ռուսական զորքի ներխուժման արդյունքում և այդ տարածքում առկայության պարագայում»,-ասաց նա։
Հարցին, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի արձագանքը Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին թյուրըմբռնման հետևանք չի՞ համարում, Քոքոբելյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել ո´չ դեսպանի, ո´չ էլ՝ Նախագահի հայտարարությունները, բայց կա մի ակնհայտ բան, որ ես չեմ կիսում, այն, որ մատուցվում է, թե Ղրիմում տեղի է ունեցել հանրաքվե կամ ինքնորոշման խնդիր է լուծվել։ Ղրիմում ազգային ինքնորոշման խնդիր չի լուծվել, Ղրիմում տեղի ունեցածը եղել է բառիս բուն իմաստով՝ ռուսական ռազմական սպառազինության ներկայությամբ. դա ակնհայտ է»,-նշեց նա։
20:39 • 20.03.14
Chairman of the Free Democrats party, crossbencher Khachatur Kokobelyan believes that Armenia’s authorities and political forces should be most cautious about any statements on Ukraine because of possible impediments to the Nagorno-Karabakh peace process at the international level.
“Besides official statements, Armenia’s political forces made statements, sharing Russia’s opinion on Crimea’s self-determination. I would like to say that the Crimea ‘referendum’ took place under obvious pressure,” Kokobelyan told Tert.am.
He considers unacceptable any parallels between Nagorno-Karabakh’s self-determination and Crimean “self-determination.”
“The international community does not accept what Russia considers to be a referendum. It took place with Russian troops’ intrusion,” Kokobelyan said.
Asked about US Ambassador John Heffern’s response to the telephone talk between the Russian and Armenian presidents, he said:
“I would not like to comment on the statements by either the ambassador or the president. But I do not share the opinion that a referendum took place in Crimea and the self-determination problem was resolved. The self-determination problem was not resolved in Crimea. The referendum was obviously held in Russian military presence.”
Руководитель партии «Свободные демократы», независимый депутат Хачатур Кокобелян уверен в том, что и политические силы, и власти Армении должны должны быть предельно осторожными при заявлениях относительно Украины, они так же не должны делать вынужденные заявления. Поскольку, по его словам, подобные заявления могут создать преграды на пути решения карабахского вопроса.
В беседе с Tert.am Хачатур Кокобелян отметил: «Некоторые политические силы, кроме властей, также сделали заявления , в которых поддержали позицию России относительно того, что произошедшее в Крыму – самоопределение. Я хочу заявить о том, что так называемый «референдум» нельзя называть подобным образом, поскольку он прошел исключительно под силовым давлением, что не следует даже доказывать».
Он также отметил невозможность проведения параллелей между НКР и Крымом: «Международное сообщество не принимает то, что произошло в Крыму, поскольку этот «референдум» состоялся при вторжении российских войск».