This post is also available in:
Այսօր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը այցելեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպեց կուսակցության ղեկավարության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվեցին Հայաստանում դեմոկրատական արժեքների զարգացման հեռանկարները, հասարակության մասնակցության դերը որոշումների կայացման գործընթացում:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն
«06» հունիսի 2011 թ.