
1991թ. սեպտեմբերի 2–ը պատմական և շրջադարձային օր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ողջ հայության համար։ Այդ օրը հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ օրն արցախցին ապացուցեց, որ ինքը տե՛ր է իր ինքնորոշման իրավունքին և անկախ ու ազատ պետություն ունենալու իրավունքը վաստակել է սեփական մաքառման գնով։
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է արցախցիներին և համայն հայությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։ Սա բոլորիս տոնն է, քանզի ԼՂՀ անկախության համար պայքարել է ողջ հայությունը` ԼՂՀ 23–ամյա անկախությունը մեր բոլորիս հաղթանակն է։
Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման վերաբերյալ հռչակագիր ընդունելու մասին:
Բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, արտահայտելով ժողովրդի կամքը, որը ամրագրված է փաստորեն անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարու-թյան և բարիդրացիության նրա ձգտումը, ղեկավարվելով քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտների զարգացման խնդրում ամբողջ բնակչության շահերով, բնական և օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով հայ ժողովրդի միասնության ձգտումը, որոշում էª
1. Ընդունել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը:
2. ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը և նրա գործադիր կոմիտեն համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության և կառավարման բարձրագույն ժամանակավոր մարմինª մինչև համաժողովրդական ընտրություններ, իշխանության և կառավարման հանրապետական նոր մարմինների ձևավորումը:
3. Հանձնարարել ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի գործկոմինª ներգրավելով լայն հասարակությանը, նախապատրաստել և մարզային խորհրդի նստաշրջանի քննարկման ներկայացնել ԼՂՀ պետական իշխանության և կառավարման մարմինների կառուցվածքի և գործառությունների մասին ժամանակավոր կանոնակարգը:
4. Մինչև ԼՂՀ սահմանադրության և օրենքների ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են ԽՍՀՄ սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև այժմ գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին, հանրապետության առանձնահատկություններին:
2 սեպտեմբերի 1991թ.