Փետրվարի 19-20-ը Ազատ դեմոկրատներ կուսակցության պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ այցելեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Փետրվարի 19-ին տեղի ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Ազատ դեմոկրատներ կուսակցության պատվիրակության հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվեց նմանատիպ այցելությունները:
Փետրվարի 20-ին Ազատ դեմոկրատների պատվիրակությունը ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Դավիթ Մելքումյանի և Արսեն Առստամյանի ուղեկցությամբ այցելեցին պաշտպանության բանակի տանկային բրիգադներից մեկը, այնուհետև եղան առաջնագծում: Սահմանում հերթապահող զինվորների հետ հանդիպումը ոգեշնչող էր ու էլ ավելի պարտավորեցնող՝ անել ամեն հնարավորը առաջնագծում կանգնած զինվորի թիկունքը ամուր պահելու համար:
Մանրմասները՝ տեսանյութում
-Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն-