Սիրելի՛ արցախցիներ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է Ձեզ անկախության տոնի կապակցությամբ:
Սեպտեմբերի 2-ը պտմական, նշանակալից ու վճռական օր է համայն հայության համար, այդ օրը մենք ապացուցեցինք, որ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Լեռնային Ղարբաղը անկախանալու ու ժողովրդավար երկիր կառուցելու լի
իրավ իրավունք ունի:
ԼՂՀ անկախության հռչակման օրվանից մինչ այսօր արցախցին իր ամենօրյա պայքարով, աշխատասիրությամբ ու հավատով ապացուցում է իր տոկունությունն ու անկախ պետությունում ապրելու վճռականությունը:
Համոզված ենք, որ ԼՂՀ անկախության հռչակումն այն խթանն էր, որը հնարավորություն տվեց բռնելու զարգացման ու ժողովրդավարացման ճանապարհը: Առաջիկայում էլ ԼՂՀ առաջընթացը լինելու է այն գրավականը, որը ապահովելու է վերջինիս միջազգային ճանաչումն ու միջազգային հարթակում լիիրավ դրսևորվելու հնարավորությունը: Մենք հավատում ենք, որ այդ պանծալի օրը հեռու չէ և առաջիկայում ողջ հայությունը տոնելու է նաև այդ օրը, ինչպես այսօր բոլորս տոնում ենք ԼՂՀ անկախության օրը:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
2 սեպտեմբերի, 2012թ.