Ազատ Դեմոկրատներ կուսակցության անդամները և ընտրական ցուցակի ներկայացուցիչներն այսօր ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով 2008թվականի Մարտի մեկի տասը զոհերի հիշատակին:
Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն իր խոսքում նշեց, որ մինչև Մարտի 1-ի մեղավորները չկանգնեն դատարանի առջև, Հայաստանում ժողովրդավարությունը չի կարող կայանալ:
Նա նաև շեշտեց, որ մեղավոր Է համարում բոլոր այն քաղաքական գործիչներին, այդ թվում նաեւ իրեն, ովքեր ի զորու չեն եղել մինչ օրս բացահայտել Մարտի 1-ը:
Հիշեցնենք, որ ուղիղ 9 տարի առաջ Երեւանի կենտրոնում հետընտրական ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց ՀՀ տաս քաղաքացի: