Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ստահոդ և անիմաստ է որակում այն խոսակցությունները, թե Ազատ Դեմոկրատները պատրաստվում են կուսակցությունը լուծարեն և միանան նոր ստեղծվող ՀՀՇ-ին: Այս մասին Խաչատուր Քոքոբելյանն ասաց Slaq.am-ի հետ զրույցում և հավելեց, որ չի ուզում անձնավորել, թե նման տեղեկություններ տարածողներն ովքեր են, բայց որ հետին միտք ունեն դա ակնհայտ է: Հիշեցնենք, որ Իրատես դե ֆակտոն գրել էր, որ Առաջիկայում հնարավոր է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լուծարվի և միանա «վերականգնվող» ՀՀՇ-ին: