Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամները, 5 տարի առաջ մարտի մեկին հրապարակում կանգնած քաղաքական գործիչները և քաղաքացիներն այսօր ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի հուշարձանի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով 2008թ. մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակին:
Արդեն 5 տարի է անցել 2008թ. մարտի մեկի ողբերգական դեպքերից: 5 տարի առաջ գարնան առաջին օրը իշխանությունները կրակ բացեցին խաղաղ ցուցարարների վրա, ինչի արդյունքում 10 մարդ զոհվեց:
Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամներից շատերն այդ ողբերգական օրերին կանգնած էին ժողովրդի կողքին, նրանցից ոմանք դարձան քաղբանտարկյալներ:
Ու այսօր էլ, 5 տարի անց՝ մարտի մեկին, կուսակցության անդամները, 2008-ի այս օրերին Ազատության հրապարակում ժողովրդի կողքին կանգնած քաղաքական գործիչները, քաղաքացիներն ու լրագրողները Մյասնիկյանի հուշարձանի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 2008թ. մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին, վկայակոչելով նաև իրենց հաստատակամությունը պայքարել մինչև վերջ, որպեսզի մարտիմեկյան դեպքերի բոլոր պատասխանատուները կրեն իրենց պատիժը:
Մենք հայտնում ենք մեր զորակցությունը զոհվածների ընտանիքներին և վստահեցնում՝ ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ:
Նկարները կարող եք դիտել հետևյալ հասցեով. http://www.facebook.com/media/set/?set=a.411152855644582.1073741825.147087025384501&type=3