ՀՀ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի 14 հոդվածի 3-րդ կետի համաձայն Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել Ժառանգություն խմբակցությունից: Նա այսուհետ անկախ պատգամավոր է:
Խաչատուր Քոքոբելյանի որոշման մասին այսօր ԱԺ 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի մեկնարկին հայտարարեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 22-ին Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը որոշում էր կայացրել, որ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ֆորմալ առումով մնալով վերոնշյալ խմբակցության անդամ, Ազգային ժողովում ներկայացնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, և որևիցե պատասխանատվություն չեն կրում «Ժառանգություն» խմբակցության գործողությունների համար՝ կաշկանդված չեն խմբակցության որոշումներով: