Եթե ընդդիմադիր դաշտի համախմբում տեղի չունենա, հաղթելու հավանականություն չեմ տեսնում. Խաչատուր Քոքոբելյան

  • 11/01/2013

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը mardik.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահական ընտրությունների հետ կապված իրենց վերջնական որոշումը կհայտնեն թեկնածուների ծրագրերի ներկայացնելուց հետո: Նա նշեց, որ իրենց դիմել է Հրանտ Բագրատյանը և իր ծրագրերի հետ ծանոթանալուց հետո կհայտնեն, թե ինչ վերաբերմունք ունեն: «Բնականաբար քիչ թեկնածուներ կան, որոնց սատարելու մասին կարող է խոսք գնալ»,-ասաց նա և նշեց, որ այս պահին Հրանտ Բագրատյանի թեկնածությունից բացի, որևէ այլ թեկնածուին սատարելու մասին քննարկում տեղի չի ունեցել:

Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ հիմա էլ է այն կարծիքին, որ եթե որևիցե թեկնածուի շուրջ ընդդիմադիր դաշտի համախմբում տեղի չունենա, ապա նա հաղթելու հավանականություն չի տեսնում:

Հարցին, թե այս ընտրություններին մասնակցելով արդյոք չի՞ լեգիտիմացվում Սերժ Սարգսյանի հաղթանակը, քանի որ շատերը գտնում են, որ այն կանխորոշված է, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահն ասաց, որ չի կիսում այդ մոտեցումը և չի կարծում, թե ընտրություններին մասնակցությունը լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանին: «Ընտրությունների արդյունքները կանխորոշված կարող են լինել, եթե քաղաքական դաշտում վերադասավորումներ տեղի չունենան»:

mardik.am, Հինգշաբթի, 10 Հունվար 2013 | 18:05

460 Comments

Leave a Reply