Որոշ շրջանակներ նախկինում արված սոցհարցումներով փորձում են մանիպուլացնել հասարակությանը

  • 28/11/2018

Որոշ շրջանակներ, օգտագործելով նախկինում արված սոցիոլոգիական հարցումները, փորձում են մանիպուլացնել հասարակությանը:

Վերջին օրերին մամուլում շրջանառվում են հոկտեմբերի 9-ից 29-ը ընկած ժամանակահատվածում 1200 քաղաքացու շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներ:

Ուշագրավ է, որ այս արդյունքները հրապարակողները որևէ անգամ չեն նշել այն կարևոր հանգամանքի մասին, որ այդ հարցումներն իրականացվել են դեռևս այն շրջանում, երբ Մենք Դաշինքը (որի Հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 10-ին) և այլ նոր ուժեր դեռևս ձևավորված չեն եղել և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացրել:

Ակնհայտ է, որ այս տվյալները ավելի վաղ փուլում չհրապարակելը, և դրանք ընտրարշավի հենց այս փուլում հրապարակայնացնելը և չհիշատակելը, որ Մենքը և մյուս ուժերը այդ ժամանակ չեն եղել, ոչ այլ ինչ է, քան հակաքարոզչություն, հասարակությանը շփոթության մեջ գցելու անհաջող փորձ, ինչու չէ նաև՝ ակնհայտ օժանդակություն որոշ քաղաքական շրջանակների:

Նոր Հայաստանում նման իմիտացիոն երևույթները պետք է տեղ չունենան, և մենք նաև պայքարում ենք, որ բացառենք նման գործելաոճը և իմիտացիոն երևույթները:

Մենք գտնում ենք, որ սա օրենքի ակնհայտ խախտում է և հակաքարոզչություն: Միջազգային դիտորդների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և այլ պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս փաստի վրա:

 

ՄԵՆՔ Դաշինքի լրատվական ծառայություն

28 նոյեմբերի, 2018թ. ք. Երևան

Comments are closed.