ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

  • 09/03/2011

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
09.03.2011թ. ք.Երևան

Գիտակցելով 21-րդ դարում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները ,
հաշվի առնելով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական և քաղաքական խորը ճգնաժամը, հասարակության պառակտվածությունն ու բարոյահոգեբանական վիճակը, երկրին սպառնացող արտաքին վտանգները,
գիտակցելով մեզնից յուրաքանչյուրի՝ որպես ՀՀ քաղաքացու պատասխանատվությունը ներկա և ապագա սերունդների առջև,
հիմք ընդունելով մեր մարդկային, քաղաքացիական, գիտական, քաղաքական պոտենցիալն ու կարողությունները,
հանուն մեր երկրի կայուն ու անվտանգ և բարեկեցիկ ապագայի,
հանուն մեր երկրում ազատ, արդար և համերաշխ հասարակության ձևավորման,
հանուն մարդուն ներհատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչման ու պաշտպանության, և վերջապես՝
Հանուն Հայաստանի Հանրապետության

Մենք ՀՀ քաղաքացիներս , ԳԱԼԻՍ ԵՆՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ներքոնշյալի շուրջ.

1.Ստեղծել << Ազատ Դեմոկրատներ >> անվանումով կուսակցություն
( այսուհետ նաև՝ Կուսակցություն):
2.Համարել Կուսակցության գործունեության տարածքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը:
3.Մշակել Կուսակցության կանոնադրությունը և ծրագրային փաստաթղթերը:
4. Կազմակերպել Կուսակցության հիմնադիր համագումարը:

 

Comments are closed.