«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

  • 16/03/2012

Անուշ Սեդրակյան«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Կուսակցության երկրորդ(արտահերթ) համագումար
16.03.2012թ., Երևան

Մեր 20 ամյա պետական շինարարության ճանապարհը բնականոն թերությունների հետ մեկտեղ դրել է մեր առաջ ցավալիորեն արհեստական արգելանքներ. առավել ցավալի, որովհետև նրանք ստեղծվել են եթե ոչ մեր կամոք ապա մեր լուռ հանդուրժողականության ներքո: Բայց հիմա ժամանակն է քաղաքականությունը վերադարձնել իր իրական հասցեատիրոջը` ՀՀ քաղաքացուն:

Ժամանակն է հանրային-նյութական ռեսուրսը դիտարկել իբրև յուրաքանչյուր քաղաքացու անօտարելի սեփականության իրավունք,այլ ոչ իբրև մի քանի մարդու աներկբա մենաշնորհ:
Ժամանակն է, որ իշխանության եկող մարդիկ ունենան ոչ թե արտոնությունմներ, այլ պատասխանատվություններ:
Ժամանակն է ,որ մենք խորհենք տարածաշրջանում Հայաստանի նոր առաքելության մասին՝ այդ նոր դերը տեսնելով ոչ թե խոնարհ հպատակության, այլ հավասար համագործակցության մեջ:
Ու մենք իրավունք ունենք լավատես լինելու: Չնայած ազատության և իրավագիտակցության ձայնը խեղդելու բոլոր փորձերին, Հայաստանի քաղաքացին սկսել է իր հաղթարշավը դեպի իր երազած պետություն ի դեմս մեր երիտասարդության, ի դեմս մեր քաղաքացիական նախաձեռնությունների, մեր բնապահպանների, մեր զինվորների մայրերի, իրական մտավորականների:
Ազատ դեմոկրատները երիտասարդ քաղաքական ուժ են բայց լինել երիտասարդ չի նշանակում լինել անփորձ: Մեր ողջ փորձն ու հմտությունը մեր երկրի սեփականությունն են: Օսկար Ուայլդն ասել է. «Պետության քաղաքացիների մեծ մասը ստեղծում են այն, ինչ օգտակար է, իսկ փոքր մասը այն ինչ գեղեցիկ է»: Այս պարագայում մեր քաղաքական ուժի առաքելությունը եռապատկվում է՝ մենք պետք է ստեղծենք մի պետություն, որը կլինի օգտակար, գեղեցիկ, իսկ ամենակարևորը՝ արդար ու ազատ:

Comments are closed.