Անուշ Սեդրակյանն արձագանքել է Րաֆֆիին

  • 02/10/2012

Այսօր Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, թե Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ խորհրդարանի ընտրությունից հետո պետք է մանդատները վայր դնեին եւ ճանապարհ տային ավելի երիտասարդներին: Այս կապակցությամբ դիմեցինք Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին, որը փոխանցեց հետեւյալը.

«Մեր քաղաքական ուժի դրական առանձնահատկությունն այն է, որ մեր բոլոր որոշումները կայացվում են կոլեգիալ քննարկման եւ մեծամասնության որոշման հիմքի վրա: Դա քաղաքականությունը հեռացնում է ինտրիգային գործընթացից եւ մոտեցնում մեծամասնության ձայնի վճռորոշ հաղթանակին: Այդ տրամաբանության շրջանակներում, ակնհայտ է, որ նման պայմանավորվածություն լինել չէր կարող, քանզի նման հարց Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը չէր քննարկել»:

Tags:

Comments are closed.