Հայաստանն ուղղակի իրավունք չունի թույլ տալ միջազգային ասպարեզում վտանգավոր ինքնամեկուսացումը

  • 11/03/2014

2014-03-11_p322Վերջին օրերին որոշքաղաքական շրջանականեր փորձում են առաջ քաշել այն վտանգավոր մոտեցումը, թե Ղրիմի այսպես ասած հանրաքվեն կարող է նախադեպ լինել Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:

Նախ միանգամից նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշումը տեղի է ունեցել ԽՍՀՄ օրենսդրությանև միջազգային դեմոկրատական նորմերին խստիվ համապատասխան:

Ակնհայտ է, որ Ղրիմի խնդիրը արհեստականորեն առաջ քաշվեց աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունքում և Ղրիմի ազգաբնակչությունը չունի կոնսենսուս ինքնորոշման հարցի վերաբերյալ:

Եվ վերջապես,Ղրիմում գործընթացները տեղի են ունենում ռուսական կողմի ռազմական ագրեսիայի ներքո, որոնք ազդեցիկ միջազգային իրավական  սուբյեկտների կողմից արդեն իսկ ճանաչվելեն անօրինական: Թեկուզ հենց այս պատճառով անթույլատրելի է ընդհանրացնել Ղարաբաղի և Ղրիմի խնդիրները:

Հաջորդ մտահոգությունս կապված է ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Մաքսային Միությանն անդամակցելուց բխող վտանգավորհետևանքների հետ:

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ակներև է, որ Ռուսաստանն օրեցօր մղվում է միջազգային ակնհայտ մեկուսացման, որն անդառնալի հետևանքներ է ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա ևնաև ակնհայտորեն ազդելու է Մաքսային Միության անդամ պետությունների վրա:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը,անդամակցելով Մաքսային Միությանը, իր արտաքին տնտեսական  քաղականության գործառույթների զգալի մասը զիջելու է այդ վերազգային կառույցին,որն էլ  կարող է տանել Հայաստանի միջազգային մեկուսացմանը:

Մինչդեռ ունենալով այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են ԼՂ միջազգային ճանաչման հիմնախնդիրը և Հայաստանի տնտեսական վիճակը, Հայաստանն ուղղակի իրավունք չունի թույլ տալ միջազգային ասպարեզումվտանգավոր ինքնամեկուսացումը:

Ավելին՝ Հայաստանը պարտավոր է արդեն իսկ քայքավող և մեկուսացման գնացող Մաքսային Միությանն անդամակցելու փոխարեն, վերանորոգել հարաբեությունները Եվրամիության հետ` արևելյան գործըներության և ասոցացման պայմանագրի շրջանաներում, որպես առաջադեմ, դեմոկրատականևզարգացածտնտեսական ինտեգրացիոն միավորի:

Ցավով եմ նշում, որ որոշ քաղաքական շրջանակներպնդում  են, թե Մաքսային Միությանն այլընտրանքը պատերազմն է: Դա նույնն էասել, որ Հայաստանը զուրկ է հեռանկարից և ինքնուրույնությունից: Ավելին, դա հայկական պետականության թուլացմանն ուղղվածմոտեցում է:

Պետք է գիտակցել, որ Հայաստանիև Արցախի անվտանգության միակ երաշխավորը միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրված, կայուն զարգացման հեռանկար ունեցող և կենսունակ Հայաստանի Հանրապետությունն է:

Դեռևս ուշ չէ, որՀայաստանի Հանրապետությունը կասեցնիՄաքսային Միությանն անդամակցության գործընթացը, քանի դեռ այն հղի չէ առավել վտանգավոր իրադարձություններով:

ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին:

11.03.2014 թ.

Դիտեք տեսանյութը՝ Հայաստանն իրավունք չունի միջազգային ինքնամեկուսացման

1,818 Comments