Ժամանակագրություն

2011 Մայիսի 22 Հիմնադիր Համագումար

Ազատ դեմոկրատներ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել
2011թ. մայիսի 22-ին Դիլիջան քաղաքում, որի ժամանակ կուսակցության 222
հիմնադիր անդամները միաձայն որոշում կայացրեցին ստեղծել Ազատ դեմոկրատներ
անվամբ կուսակցություն:
Հիմնադիր համագումարը հաստատեց նորաստեղծ կուսակցության Կանոնադրությունը եւ Ծրագիրը:
Հաստատվեց նաև Կուսակցության ղեկավար կազմը՝ Վարչությունը: Կուսակցության վարչության անդամներ ընտրվեցին կուսակցության հիմնադիր անդամներից

  • Խաչատուր Քոքոբելյանը
  • Անուշ Սեդրակյանը
  • Մասիս Այվազյանը
  • Հովհաննես Ղազարյանը
  • Անժելա Խաչատրյանը
  • Արթուր Ավթանդիլյանը
  • Արթուր Պողոսյանը
  • Գևորգ Արզումանյանը
  • Արմեն Առաքելյանը
2012 Մարտի 16 Տեղի ունեցավ Ազատ դեմոկրատներ կուսակցության 2-րդ (արտահերթ) համագումարը:
Մայիս 6 Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, դաշինք կազմելով
Ժառանգություն կուսակցության հետ, մասնակցեց 2012թ. մայիսին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին:

Ընտրությունների արդյունքում
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ընտրվեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ:

 2013  փետրվար4  Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դուրս եկավ ԱԺ ժառանգություն խմբակցությունից: Նա այժմ անկախ պատգամավոր է:

Comments are closed.